Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Հարավային Եվրոպա
Պորտուգալիայում պատվավոր հյուրին պարտադիր հյուրասիրում են բակալյաու` չորացրած և շատ աղի ձողաձուկ սոուսում: Նախկինում բակալյաուն համարվել է աղքատների ուտեստ, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թույլատրված քանակը կրճատվեց, և Նյուֆաունդլենդից, Իսլանդիայից և Նորվեգիայից այդ ապրանքի ներմուծումը անհավանական թանկ արժեցավ: Այժմ բակալյաուն համարվում է դելիկատես և սեղանին մատուցվում է միայն Սուրբ Ծնունդի ժամանակ:
Հունական խոհանոցը իր մեջ հավաքել է ամեն ինչի համեղը և օգտակարը, միջերկրածովյան խոհանոցի էտալոնն է: Օգտակարության և հայտնիության վարկանիշը գլխավորում է հունական աղցանը` կտրատված բանջարեղենների խառնուրդը ֆետա պանրով, ձիթապտղով և համեմունքներով կամ ձիթապտղի յուղով, աղով, սև պղպեղով և օրեգանոյով: