Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Հյուսիսային Եվրոպա
Ընդարձակ շվեդական սեղանի գլխավոր ուտեստը շատերը համտեսել են Իկեում: Դա Կոտբուլար է՝ մսի կոլոլակ հաղարջի ջեմով և կարտոֆիլի պյուրեով: Շվեդիայում, առհասարակ, հատուկ սեր են տածում մսի և պահածոների հանդեպ: Եվ պատահական չէ, որ և մեկը, և մյուսը հայտնվել են ազգային բանահյուսությունում. «Հանգստություն, միայն հանգստություն: Դու որևէ ուտելիք ունե՞ս: Միգուցե մսի կոլոլակներ կամ դրա պես մի բան»—հարցնում է այն նույն Կարլսոնը, որն ավելի ուշ դատարկում է պահածոյի տարրան:
Ֆինլանդիայի խոհանոցը շվեդական և կարելական խոհանոցների խառնուրդն է՝ համեմված ազգային կոլորիտով: Ի տարբերություն սկանդինավյան հարևաններին՝ ֆինները ավելի շատ սիրում են ձուկ: Լավագույն ձկնային ուտեստը կարելի է համտեսել Սուրբ Ծնունդին. այդ ժամանակ կալակուկկո եփում են յուրաքանչյուր տանը: Միայն թե բաց չթողնեք: Ձկով և բեկոնով ազգային թխվածքը, որը թխում են տարեկանի խմորի մեջ, հեշտությամբ կարելի է շփոթել սև հացի բոքոնի հետ: