British Airways ավիաընկերությունը որոշել է բազմազան դարձնել տեսածրագրերի ընտրությունը իր թռիչքների ուղևորների համար՝ այնտեղ ներառելով հեռուստաալիք կատուների և շների մասին:
Ըստ ավիափոխադրողի՝ կենդանիները կարող են բարձրացնել ուղևորների տրամադրությունը: Ալիքի հաղորդումները կլինեն զվարճալի շնիկների և փիսիկների մասին, կցուցադրվի մուլտսերիալ կատվի և իր տիրոջ մասին, վավերագրական սերիալներ կատուների և շների մասին և այլն: Դիտումները հասանելի կլինեն երկար չվերթների ուղևորներին սեպտեմբերից սկսած: