Տարբեր երկրներում գործող 13 ծիծաղելի և անսովոր օրենքները, որոնց մասին պետք է իմանան բոլոր զբոսաշրջիկները

Մենք խորհուրդ ենք տալիս բոլորին հիշել այս 13 օրենքները և կանոնները ամեն անգամ, երբ կճանապարհորդեք, որպեսզի խուսափեք խնդիրներից, տուգանքներից և ավելի բարդ հետևանքներից:

Վիքս ինգալատորը արգելված է Ճապոնիայում: Ճապոնիայում արգելված են շատ դեղամիջոցներ, որոնց մենք սովոր ենք և մեզ համար սովորական են դարձել նույնիսկ առանց բժշկի ցուցման: Այս երկրում, օրինակ,  արգելված են բոլոր այն դեղամիջոցները, որոնք պարունակում են սուդաֆեդ և կոդեին:Vicks

Իտալիայում եկեղեցու աստիճանների վրա արգելված է ուտել: Զգուշացեք, եթե ցանկանում են ուտել ձեզ հետ բերած  ուտեստը կամ խմել հյութ: Արգելված է ուտել կամ խմել եկեղեցու տարածքում, ինչպես նաև՝ Իտալիայի (մասնավորապես, Ֆլորենցիայի) շատ հասարակական վայրերում: Այս կանոնը խախտողները կարող են տուգանվել մեծ գումարներով:

street-eating

Կանանց չի կարելի լողազգեստի վերևի հատվածը հանել Ֆիջիում: Այս կղզին դրախտ է հանգստացողների համար, նրանց համար, ովքեր շատ են սիրում ավազը, ծովը և լողափը, բայց այս կղզում արգելված է հանել լողազգեստի վերևի հատվածը (բնականաբար, նաև ամբողջ լողազգեստը), իսկ տղամարդկանց՝ լողալ կամ արևային լոգանք ընդունել մերկ վիճակում: Համոզվեք, որ դուք հագնված եք, որպեսզի չհայտնվեք բանտում:

Bikini

Սան Ֆրանցիսկոյում, ինչպես նաև՝ Վենետիկում, արգելված է կերակրել աղավնիներին: Եվ Սան ֆրանցիսկոյի բնակիչների պարբերաբար հիշեցնում են զանգահարել ոստիկանություն, եթե տեսնեն աղավնիներին կերակրող զբոսաշրջիկների: Այս թռչունները  «մեղանչել են» հիվանդության տարածելով և մասնավոր բնակարաններին վնաս հասցնելով: Վենետիկում այս կանոնի խախտումը կհանգեցնի $700 դոլար տուգանքի:Man_feeding_pigeons

Թողեք ձեր Աստվածաշունչը տանը, երբ մեկնում եք Մալդիվներ: Այս կղզիներում արգելված է հետևել որևէ կրոնական ավանդույթի, բացի՝ մահմեդականությունից: Այդ պատճառով արգելված է այնտեղ տանել ցանկացած կրոնական գրականություն, եթե դա մեհմեդական չէ:Holy-bible

Ղազախստանում անօրինականություն է օդանավակայանում, ինչպես նաև՝ շատ պետական հաստատություններում ու շենքերում լուսանկարվելը: Այնպես որ, հիշեք այս մասին նախքան վայրէջքից հետո ընտանեկան լուսանկար անելը: Family photo

Մի ծխեք մարիխուանա Ջամայկայում: 1913 թվականից սկսած մարիխուանայի օգտագործումը այս երկրում կարող է հանգեցնել երկար ժամանակով ազատազրկման:  Marijuana

Ֆրանսիայում վարորդները պետք է մեքենայում ունենան շարժական ալկոթեստեր: Դրա բացակայությունը կարող է արժենալ  11 եվրո տուգանք: Այս կանոնը վերաբերվում է նաև այն զբոսաշրջիկներին, ովքեր մեքենայով ճանապարհորդում են Ֆրանսիայում: Alcotester

Նրանք, ովքեր համբուրվում են, գրկախառնվում կամ պարզապես միմյանց ձեռք բռնում Արաբական Միացյալ Էմիրություններում, կարող են հայտնվել բանտում: Նման քնքշանքի ցուցադրումը արգելված է ԱՄԷ-ի հասարակական վայրերում: Փորձեք զսպել ձեր զգացմուքնները կողակցի հանդեպ Էմիրությւոններում, որպեսզի չհայտնվեք բանտում: Հիշեք նաև, որ եթե դուք Դուբայ եք այցելել Ռամադանի ընթացքում, ապա փողոցում պետք է զսպեք նաև ձեր քաղցը: Հարգելով տեղի ավանդույթները, որոնք արգելում են ուտել ցերեկով, ավելի լավ է համբերել կամ անել դա տեղաբնակների աչքից հեռու:

NO-KISSING-SIGN_1296632i

Փորձեք չգնել և չծամել մաստակ Սինգապուրում: Այստեղ օրենքը արգելում է մաստակ ծամել ռեստորանում, այգիներում և այլ հասարակական վայրերում:

Gum

Հունաստանում արգելված է շրջել կախ ընկած ջինսերով կամ տաբատներով: Մեծ տուգանքներիցև նույնիսկ ազատազրկումից  խուսափելու համար համոզվեք, որ ձեր գոտին կոճկված է, իսկ  տաբատը՝ իր տեղում: Կանանց ևս արգելված է Հունաստանում շրջել բարձր բարակ կրունկներով կոշիկներով: Կարող եք ստանալ մեծ տուգանքներ, քանի որ բարձր կրունկը կարող է վնասել արժեքավոր պատմական տեսարժան վայրերը:  

Բարսելոնայում լողազգեստով կարելի է լինել միայն լողափում: Իսպանական այս քաղաքում արգելված է լողազգեստով կամ լողափնյա շորտերով դուրս գալ լողափի սահմաններից դուրս: Այնպես որ, չմոռանաք զգեստափոխվել լողափից հեռանալիս, որպեսզի անհարկի տուգանքներ չվճարեք:

Bikini

Մի օգտագործեք ձեր հավաքած մետաղադրամները Կանադայի խանութներում գնումներ կատարելու համար: Եթե դուք հավաքել եք շատ մետաղադրամ և ցանկանում եք դրանցով ինչ-որ բան գնել, նախ փոխեք դրանք թղթադրամի հետ: Կանադայի խանութների գանձապահները իրավունք ունեն չընդունել մեծ թվով մետաղադրամները:

coins

You might also like