Չինական Նանկին քաղաքում տեղի է ունեցել «Հասած պտուղ» փառատոնը, որտեղ ներկայացվել են հարավային Չինաստանի մրգերի և հատապտուղների լավագույն օրինակները:
Յանշան համայնքը, որը հայտնի է ՝որպես ներքնաշորերի խոշոր արտադրողներից մեկը, նույնպես մրգեր է ուղարկել ցուցահանդեսի համար՝ քաղցր հասած դեղձեր՝ հագած բազմատեսակ վարտիքներ: Դեղձերը դասավորված են եղել ատլասից նվերի տուփում: 8-9 դեղձ պարունակող տուփը արժեցել է 80 դոլար, և, չնայած բարձր գնին, շուտ վաճառվել: