Frommers ճանապարհորդությունների պլանավորման բրենդը կգնվի Google-ի կողմից

Տուրիստական Գովազդ և ինտերնետ-մարքետինգ
Տուրիստական Գովազդ և ինտերնետ-մարքետինգ

Google ընկերությունը գործարք է կնքել John Wiley & Sons Inc. ընկերության հետ՝ վերջինիս բոլոր ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ: John Wiley & Sons Inc. ընկերությանն է պատկանում Frommer’s բրենդը, որը մասնագիտացած է տուրիստական գիդ-հրատարակությունների հրատարակմամբ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:

Google – John Wiley & Sons Inc. ընկերությունների միջև գործարքի պայմանների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել: Հայտնի է, որ Google-ը կստանա արդեն հրատարակված 350 գիդային հրատարակությունները և ճանապարհորդության ծրագրման Frommers.com կայքը: John Wiley ընկերությունը դեռևս մարտին հայտարարել էր իր հրատարակչական ակտիվների հնարավոր վաճառքի մասին:

Ճանապարհորդնությունների մասին տեղեկությունների տրամադրումը կարևոր չափորոշիչ է Google-ի համար և ընկերությունը ցույց է տվել, որ պատրաստ է միջոցներ ներդնել այդ շուկայում: Այս մասին հայտնում է B. Riley & Co-ի վերլուծաբան Սամիիտ Սինհան:

Անցած տարի Google-ը ձեռք է բերել Zagat Survey ռեստորանային ուղեկից-հրատարակությունը, որպեսզի օգտատերերին ավելի շատ ինֆորմացիա տրամադրի այդ ոլորտից:

Google-ի հայտարարությունում նշվում է, որ Frommer’s-ը հիանալի հավելում կլինի Zagat-ին:

Frommer’s-ն իրենից ներկայացնում է ուղեկից հրատարակությունների սերիա: Այն իր գոյությունը սկսել է 1957 թվականին՝ Արթուր Ֆրոմմերի «Եվրոպան օրական 5 դոլարով» գրքի հրատարակմամբ: Ցանցն ընդլայնվել է և ներկայումս ընդգրկում է 350 հրատարակություններ, ինչպես նաև Frommers.com կայքը, որում ներառված են ավելի քան 3500 քաղաքներ:

You might also like