Իտալիա. Օդանավակայանի բեռնակիր-գողերից չեն փրկի անգամ ճամպրուկի կողպեքները (Վիդեո)

Իտալական ոստիկանության հրապարակած տեսահոլովակը դիտելուց  հետո ինքնաթիռի ուղևորները կսկսեն ստուգել բեռնախցիկ հանձնած իրենց իրերը: Թաքնված տեսախցիկի միջոցով ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են բեռնակիրները բացում ուղևորների ճամպրուկները և, եթե այնտեղ չեն գտնում թանկարժեք որևէ իր, դրանք նետում են հատակին:

ALITALIA

Ոստիկանությունը հայտարարել է, որ կարողացել է բռնել գողերին այն բանից հետո, երբ տեղադրվել են թաքնված տեսախցիկներ իտալական Alitalia ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռների բեռնատար հատվածում: Գողոնի թվում են հեռախոսները, տեսախցիկները, կանխիկ գումարը և այլն: Ի դեպ, չարագործների ձեռքից չեն փրկվել նույնիսկ կողպեքով ճամպրուկները. նրանք բացել են դրանք դանակներով և այլ սուր գործիքներով, և դա պարզ երևում է ոստիկանության տարածած տեսանյութում:

 thieves

The Associated Press-ը հայտարարում է, որ ձերբակալվել է 28  գող, իսկ Daily Mail-ը հավելում, որ ևս  57 մարդ հարցաքննվել են: Նրանք բոլորը, ինչպես հայտնում է CNN-ը, աշխատում են Alitalia ավիաընկերությունում:

You might also like