Մադրիդի Պրադոյի թանգարանի ղեկավարությունը անցկացրել է ցուցանմուշների գույքագրում և լրջորեն մտածել վերահսկողությունն ու անվտանգությունը ուժեղացնելու մասին: Բանն այն է, որ Եվրոպայի ամենամեծ թանգարաններից մեկում բացակայում է 885 ստեղծագործություն:
Ներկայացված ցուցանմուշների ընդհանուր թիվը կազմում է 27 509 հատ, բայց, ինչպես պարզվել է, հավաքածուն բավականին քչացել է: Թանգարանի աշխատակազմը հայտարարել է, որ գտնել նրանց, ովքեր որոշել են «տանել իրենց հետ» ցուցանմուշները, արդեն հնարավոր չէ: Այժմ Պրադոյի թանգարանի ղեկավարությունը ստիպված է ուժեղացնել ցուցանմուշների և այցելուների վերահսկողությունը՝ առաջին հերթին ավելացնելով թաքնված տեսախցիկների և աշխատակիցների քանակը: