Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա կգործի ժամանակավոր ատրակցիոն՝ զիփլայն (հատուկ կախոցով վայրէջք պողպատե մետաղալարի վրայով)։ Մետաղալարը ձգված է աշտարակի երկրորդ հարկից մինչև Մարսի դաշտում գտնվող հարթակը։
Էյֆելյան աշտարակի զիփլայնը նվիրված է Ֆրանսիայի Roland Garros թենիսի բաց առաջնությանը։ Վայրէջքի արագությունը հասնում է 90 կիլոմետր ժամի և համեմատելի է ուժեղ թենիսային փոխանցման արագությանը։ 800 մետրը զիփլայնի այցելուները սլանում են րոպեում՝ անցնելով ներքևում գազոնների վրա հանգստացողների գլխավերևներով։ Ինչպես հայտնում է BBC-ն՝ ատրակցիոնը կգործի մինչև առաջնության ավարտը՝ հունիսի 11-ը ներառյալ։