Ամերիկյան հյուրանոցներից հեռացվում են «Չանհանգստացնել» ցուցանակները
Լաս Վեգասի ողբերգական պատահարից հետո հյուրանոցները հրաժարվում են «չանհանգստացնել» 24 ժամից ավել համարում փակված հյուրին։
ԱՄՆ-ի մի քանի խոշոր հյուրանոցային ցանցեր հրաժարվում են ավանդական Do not disturb (Չանհանգստացնել) գրությամբ ցուցանակներից, որոնք հյուրերը կախում են դռան բռնակից, եթե չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը մուտք գործի իրենց համար։ Դա կապված է անցյալ աշնանը Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետ, երբ հրաձիգը հարձակվել էր երաժշտական փառատոնի այցելուների վրա և սպանել տասնյակ մարդկանց՝ պատրաստվելով հանցագործությանը հյուրանոցային համարում և օգտագործելով «Չանհանգստացնել» ցուցանակը։ Հենց համարի պատուհանից էլ հանցագործը կրակ էր բացել։
Այժմ հյուրերը իրենց համարներում կարող են գտնել Room Occupied (Համարը զբաղեցված է) ցուցանակը, որի վրա կա պարտադիր նշում այն մասին, որ անվտանգության նկատառումներով հյուրանոցի աշխատակիցները կարող են մտնել հյուրի սենյակ և ստուգել այն, եթե այդ ցուցանակը կախված լինի դռնից 24 ժամից ավել։ Հյուրերին նորարարությունը այնքան էլ դուր չի գալիս․ որոշ զբոսաշրջիկներ մտավախություն ունեն, որ հյուրանոցի անձնակազմը կչարաշահի իր այդ իրավունքը․ գրում է Telegraph-ը։ Սակայն հյուրանոցային բիզնեսի փորձագետները հիշեցնում են, որ սպասուհիները, մենեջերներն ու անվտանգության աշխատակիցները նախկինում ևս իրավունք ունեին անհրաժեշտության դեպքում մուտք գործել հյուրանոցային համար։