Փարիզի Դ’Օրսե թանգարանի պահակները չեն թույլատրել թանգարան մուտք գործել մարդկանց, որոնց վրայից վատ հոտ է եկել: Ընդ որում, խոսքը հարբած և փնթի մարդկանց մասին չէ. արգելվել է աղքատ մի զույգի մուտքը թանգարան, որոնց էքսկուրսիան կազմակերպել է մի բարեգործական ընկերություն: Մինչև Վան Գոգի հավաքածույի սրահ մուտք գործելու արգելքը, զբոսաշրջիկները արդեն անցել են մի քանի այլ սրահներով: Պահակները նշել են, որ մի քանի այցելուներ այդ ընթացքում բողոքել են տհաճ հոտի համար:
Դեպքը գրանցվել է անցած շաբաթ և արդեն մեծ աղմուկ է բարձրացրել. հայտնում է Irishtimes.com-ը: Իրավապաշտպանները և կամավորները շեշտում են, որ մարդիկ ոչ մի վատ բան չեն արել, իսկ «տհաճ հոտը» սուբյեկտիվ հասկացություն է: Այսպիսով, նրանց խոսքերով, թանգարանից դուրս չեն հանում չափազանց շատ օծանելիք օգտագործած կանանց, որոնց կողքին կանգնել անգամ տհաճ է: Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին դատապարտել այս իրավիճակը և ներողություն է խնդրել այդ աղքատ զույգից: