«Ընկերները» հասել են Եգիպտոս

Սրճարան, որն ամբողջովին կրկնում է «Ընկերներ» կուլտային սերիալի հերոսների սիրելի հանդիպման վայրի ինտերիերը, բացվել է Եգիպտոսի Պորտ Ֆուադ քաղաքում։ Սրճարանը կառուցելու համար սեփականատեր Աբդուլլահ Հասանը ծախսել է կես տարի ժամանակ։ Նրան օգնել է իր զարմիկը, ով զբաղվում է ինտերիերների դիզայնով։ Նախկին բանկիր Աբդուլլահը միշտ երազել է սեփական բիզնեսն ունենալու մասին։ Երեք տարի առաջ նրա կինը հուշել է նրան իրենց սիրելի սերիալի սրճարանը վերաստեղծելու գաղափարը։ Եվ հիմա, վերջապես, այն իրականություն է դարձել։

"Friends" made it to Egypt
Բացումից ընդամենը մեկ ամիս անց Central Perk սրճարանի  Facebook-յան էջը արդեն հավաքել է 16 հազար «լայք»։ Սրճարանում հյուրերին առաջարկում են ըմպել մեկ գավաթ սուրճ և դիտել սիրելի սերիալը։ Աբդուլլահն ասել է, որ Կահիրեից Պորտ Ֆուադ երեքժամյա ճանապարհը չի խանգարում մարդկանց, ովքեր ցանկանում են զգալ իրենց 90-ականների հեռուստահիթի հերոսների դերում։ Հաշվի առնելով հաջողությունը, որն ուղեկցում է հաստատությանը՝ տղամարդը միտք ունի բացել նաև նման սրճարան Կահիրեում և Ալեքսանդրիայում։

You might also like