Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը նախատեսված է երկրի խոհարարական ավանդույթները պաշտպանելու և պահպանելու համար: Փաստաթղթի համաձայն՝ ֆրանսիական ռեստորանները, որտեղ մատուցվում են միայն թարմ, ոչ սառեցրած մթերքներից և կիսաֆաբրիկատներից պատրաստված ուտեստներ, կունենան հատուկ լոգոտիպ: Լոգոտիպում պատկերված է երկու տարր՝ թավա և տան տանիք. հայտնում է Newsru.co.il-ը: Հաստատության դռանը փակցրած այս նշանը զբոսաշրջիկներին կհուշի, որ այստեղ նրանք կարող են պատկերացում կազմել իսկական «տնական» ֆրանսիական խոհանոցի մասին, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ոչ նյութական ժառանգության ցանկում: Տնտեսական ճգնաճամի պայմաններում Ֆրանսիայի շատ հաստատություններ սկսեցին օգտագործել կիսաֆաբրիկատներ, որպեսզի նվազեցնեն ուտեստների ինքնարժեքը: Իշխանությունները խոստանում են, որ օրենքը կգործի շատ խիստ, և նույնիսկ ֆրի կարտոֆիլը, որը կպատրաստվի սառեցրած հումքից, թույլ չի տա հաստատությանը հայտնվել «տնականների» շարքում: