Ֆրանսիայում սեպտեմբերի 17-ից 23-ը կանցկացվի Tous au restaurant ծրագիրը (Բոլորը դեպի ռեստորան), որի ժամանակ այցելուներին առաջարկվում են ուտեստներ կես գնով: Ֆրանսիական խոհարարական արվեստի Tous au restaurant անունը կրող ամենամյա ցուցադրությունը երկրի ռեստորաններում է հավաքում ֆրանսիական ոոհանոցի սիրահարների կամ այն պարզապես համտեսել ցանկացողների մի մեծ ծանգված: Ռեստորանայաին շաբաթը արդեն թվով երրորդն է, և դա հիանալի հնարավորություն է ներկայացնել խոհարարական արվեստի այնպիսի հայտնի վարպետների ուտեստները, ինչպիսիք են Ալեն Դյուկասը և Թերրի Մարկսը:
Այս տարի կազմակերպիչների կողմից փոքրիկ անակնկալ է սպասվում մայրաքաղաքի հյուրերին: Ավտոբուս-ռեստորանը կշրջի Փարիզի մի քանի թաղամասերով: Յուրաքանչյուր կանգառը կտրամադրվի որոշակի խոհարարի, ով հավաքված մարդկանց կցուցադրի իր արվեստը: Tous au restaurant-ի ընթացքում ռեստորանները իջեցնում են գները, որպեսզի կարողանան հյուրասիրել սեղանի երկրորդ հյուրին ևս՝ դրանով պաշտպանելով ծրագրի կարգախոսը՝ «Ձեր հյուրը մեր հյուրն է»: Հատուկ ճաշացանկը ներկայացնելու ժամանակը կընտրվի ռեստորանի սեփականատերերի կողմից: Գները կարող են իջեցվել կեսօրին, երեկոյան կսամ հանգստյան օրերին: Սեպտեմբերի 5-ից www.tousaurestaurant.com կայքում Ֆրանսիայի ռեստորաններում սեղանների ամրագրումը: