Լոս Անջելեսում կայացած Thea Classic Award 2012 մրցանակաբաշխության տվյալներով Պյու դյու Ֆու-ն ճանաչվել է հանգստի և զվարճանքի լավագույն վայրը: Մրցույթին մասնակցել են 700 տարբեր այգիներ աշխարհի 40 երկրներից: 1989 թվականին բացված այգին զարմացրել է իր արտասովորությամբ, ներառյալ՝ պատմական դրվագները, սկսած վիկինգներից վերջացրած հրացանակիրներով:
Ժյուրին այն ճանաչել է ամենաունիկալ այգիներից մեկը, որը ստացել է միջազգային ճանաչում: Պյու դյու Ֆուն իր այցելությամբ Ֆրանսիայի չորրորդ այգին է. 2011 թվականին այգի այցելուների թիվը հասել է 1.5 միլիոնի: Սրան հաջորդում է Դիսնեյլենդը (15.7 միլիոն), Աստերիքսի այգին և Ֆուտուրոսկոպը Պուատե քաղաքում: