Ֆրանսիական մի շարք հյուրանոցներ պատրաստ են հրաժարվել «ամեն ինչ ներառյալ» համակարգից սեփական բիզնեսի շահութաբերությունը բարելավելու համար: Մորիս կղզու տուրիզմի կառավարման նախագահ Ռոբեր Դեվոն կարծում է, որ անհրաժեշտ է հրաժարվել «all-inclusive»-ից, հատկապես այն հյուրանոցներում, որոնց հինգաստղանու կարգավիճակ ունեն:
Նա նաև նշել է, որ առհասարակ չի ընդունում աշխատանքի այդ համակարգը՝ լինի հյուրանոցը 3 թե 4-աստղանի, դե իսկ բարձր կարգի դեպքում` բոլորովին անտրամաբանական է համարում: «Հրաժարվելով all-inclusive-ից՝Մորիսը կարող է ավելի ու ավելի լավ ներկայանալ», – հայտարարել է Դեվոն: Այսպիսով, նախագահը փորձում է մեծացնել բիզնեսի շահութաբերությունը, քանի որ զբոսաշրջիկների համար արված ծախսը հաճախ շատ ավելի մեծ է, քան եկամուտը, հատկապես՝ թանկարժեք հյուրանոցներում: