«Հարավկովկասյան երկաթուղի» (ЮКЖД) ՓԲԸ-ն VivaCell-MTS շարժական կապի օպերատորի հետ համատեղ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին մատուցում է նոր ծառայություն:
Այսուհետ ննջավագոնի ուղևորներն անվճար կստանան սիմ քարտեր՝ ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կազմում է ընդամենը 55 դրամ/րոպե:
Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ու Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն օգտվում են անվճար Wi-Fi կապից, որը գործում է ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իրագործում է իր քաղաքականությունն՝ ուղղված ուղևորների սպասարկման որակի ու տեղական և միջազգային հաղորդակցություններում գնացքների հարմարավետության շարունակական բարձրացմանը: Այդ նպատակով երկաթուղում աշխատանքներ են տարվում շարժակազմի թարմացման, մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնման, գնացքների արագության բարձրացման ուղղությամբ:
Հարավկովկասյան Երկաթուղի