Անվճար տրամվայի գիծ է բացվել Վաշինգտոնում

2016 թվականի փետրվարի  27-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում շահագործման է հանձնվել առաջին տրամվայի գիծը։ DC Streetcar գծով ուղևորությունը սկզբնական շրջանում կլինի անվճար։ Հետագայում կբացվեն ևս մի քանի գիծ։

Վաշինգտոնի առաջին տրամվայի գիծը կանցնի Union Station կենտրոնական կայարանից դեպի մայրաքաղաքի արևելք՝ Բեննինգ Ռոադ փողոց։ Քաղաքի ղեկավարությունը հայտնում է, որ  դեռևս տրամվայրը կգործի երկուշաբթիից շաբաթ։DC-StreetcarՈւթ կանգառներով գծում գործում է  6 տրամվայ։ Գնացքների միջև ինտերվալը կազմում է մինչև 15 րոպե։ Տրամվայները սկսում են իրենց աշխատանքը  6:00-ին և շրջում Վաշինգտոնով մինչև  00:00-ն։

Նշենք, որ Վաշինգտոնում արդեն գործել է տրամվայ, բայց դրանց աշխատանքը դադարեցվել է 1962 թվականին։

You might also like