«Սենդվիչ ակումբը» Փարիզի հյուրանոցներում երկու անգամ ավելի թանկ է, քան Լոնդոնում, Նյու Յորքում և Մոսկվայում: Ըստ Hotels.com կայքի անցկացրած հետազոտությունների` Փարիզն համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքը այնպիսի խոհարարական կատեգորիայում, ինչպիսին է Club Sandwich-ը: Սենդվիչի համար Փարիզի հյուրանոցներում անհրաժեշտ է լինում վճարել շատ ավելի շատ, քան աշխարհի 26 խոշոր քաղաքների 30 հյուրանոցներում, որոնք ուսումնասիրել են մասնագետները. հայտնում է The Telegraph-ը:
Հավի մսով, խոզապուխտով, ձվով, հազարով և մայոնեզով դասական սենդվիչը միջինում արժե 20.43 ֆունտ, երկուաստղանի հյուրանոցներում սենդվիչի գինը 13.72 ֆունտ է, իսկ հինգաստղանի հոյւրանոցներում` մինչև 33.44 ֆունտ:
Թանկարժեք սենդվիչների երկրորդ տեղում Ժնևն է, որտեղ սենդվիչների միջին արժեքը կազմում է 20.10 ֆունտ: Լոնդոնի հյուրանոցներում սենդվիչները արժեն 11.55 ֆունտ, Նյու Յորքում` 10.45 ֆունտ և 10.11 ֆունտ` Մոսկվայում: Լոնդոնը եզրափակում է թանկարժեք սենդվիչների տասնյակը` իրենից առաջ թողնելով Կոպենհագենը, Հռոմը և Տոկիոն: Ի դեպ, սենդվիչ ուտելը ավելի էժան կնստի Հոնգկոնգի, Բեռլինի և Ամստերդամի հյուրանոցներում:«Սենդվիչ ակումբների»` Club Sandwich Index (CSI) 26 երկրներից ամենաէժան սենդվիչը Նյու Դելիում է` 5.91 ֆունտ: