Փարիզում ստեղծվել է բար, որտեղ այցելուները կարող են հանգստանալ և մի փոքր քնել: Z ZZZen բարում չկա բարձր երաժշտություն և թունդ սուրճ, այստեղ մարդիկ քնում են: Դրա համար հաստատությունն ունի բոլոր հարմարությունները: Բարի սեփականատերերը փորձել են ստեղծել գեղեցկության սրահի, թեյարանի և մերսման կենտրոնի միջև ընկած որևէ մի հաստատություն, որտեղ տեղադրված են լավագույն մերսման աթոռները և բազկաթոռները. այդ ամենը, իրենց կարծիքով, թույլ կտա այցելուներին մոռանալ առօրյա հոգսերը և ժամանակն անցկացնել լիակատար հանգստի մեջ:
Հաստատության հաճախորդները ընտրում են մերսման բազկաթոռները, մերսման տեսակը և ընկնում քնի մեջ: Ստեղծված է հատուկ դիզայն և սկավառակներից հնչող բնության ձայներով հատուկ մթնոլորտ. միթե այդտեղ չես քնի: 15 րոպե քնելու համար պետք է վճարել 12 եվրո, 25 րոպեն` 17 եվրո, 35 րոպեն` 22 եվրո, իսկ նա, ով ցանկանում է 45 րոպե` կվճարի 27 եվրո: Այս բարում հանգստանալ կարող են տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչև 20:00-ն: Միտքը, անշուշտ, արժանի է ուշադրության և մանրակրկիտ ուսումնասիրության: Դեռ վաղուց արդեն ապացուցված է, որ քնի պակասը խոչընդոտում է ուղեղի բջիջների բնականոն աշխատանքին, ինչն էլ բերում է քրոնիկ անքնության, որը կապված է նեյրոնների խմբի հետ, որն էլ իր հերթին պատասխանատու է մարդու ունակությունների համար, որոնց օգնությամբ մարդը նորմալ ընկալում է շրջակա միջավայրը:
Գիտնականների կարծիքով, եթե միայն հնարավոր լիներ մուտք գործել մարդկային քնի գաղտնարան, ապա այդ դեպքում կուսումնասիրվեր և կկանխարգելվեր այն հոգեկան հիվանդությունները, որոնցից են շիզոֆրենիան կամ երկբևեռային անկանոնությունները, որոնք ի հայտ են գալիս դեռ վաղ մանկուց: