Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի և հաշմանդամների զբոսավայրի մեջտեղում՝ հայտնի ճարտարապետական հուշարձան Ալեքսանդր III կամուրջի սերտ հարևանությամբ, կհայտնվի ուղղափառ հոգևոր և մշակութային կենտրոն։ Բրանլիի ափին գտնվող, Էյֆելյան աշտարակին նայող կենտրոնը խոստանում են կառուցել 2015 թվականին։
Մեծամասշտաբ համալիրը բացի տաճարից կունենա նաև սեմինարիա, գրադարան, ռուսական համայնքի ներկայացուցիչների հանդիպման և ուղղափառ մշակույթին ծանոթանալու սրահ, ինչպես նաև՝ ռուս – ֆրանսիական երկլեզու դպրոց։
Ռուսական ուղղափառ կենտրոնի շինարարության մասին հանձնարարականը դեկտեմբերի 24-ին ստորագրել է մայրաքաղաքի և Իլ դե Ֆրանս թաղամասի թաղապետ Ժան Դոբինին։ Ըստ դիվանագիտական առաքելության տրամադրած տեղեկատվության ՝ «շինարարական աշխատանքները նախատեսվումէ սկսել 2014 թվականի հունիսին ներկայումս առկա շինության ոչնչացումից հետո»,-գրում է News․ru-ն։