Ֆրանսիա. Համարում կորցրած իրերի համար հյուրանոցը պատասխանատվություն չի կրում

Համաձայն Ֆրանսիայի վճռաբեկ դատարանի որոշման` հյուրանոցները պատասխանատվություն չեն կրում հաճախորդների համարներում անձնական իրերի գողության դեպքում: Այս որոշումը կայացրել է դատարանը 2012  թվականի հուլիսին: Այդպիսով, դատարանի որոշումը հաստատեց շատ հյուրանոցներում արդեն իսկ գործող կանոնը, որը նախատեսում է, որ հաճախորդների որոշ թանկարժեք իրեր պետք է պահվեն ընդունարանում տեղակայված  պահատուփում, ոչ թե համարներում:

Վճռաբեկ դատարանի համար թանկարժեք իրերը համարում կամ սեփական պահատուփում պահելը համարվում է օրինախախտում, որը կարող է հաճախորդին զրկել վնասի հատուցման հնարավորությունից: Այդ պատճառով հյուրանոցը իրավունք ունի հրաժարվել վնասի փոխհատուցումից: Այդ դեպքում դատարանը համարում է, որ հաճախորդն ինքն է անուղղակիորեն դրդել գողության` թողնելով թանկարժեք իրերը անտեսված: Ֆրանսիայի օրենսգրքի համաձայն` գողացված իրի դիմաց հյուրանոցը պետք է փոխհատուցի հյուրանոցի մեկ օրվա վճարի հարյուրապատիկը: Բայց հյուրանոցների սեփականատերերը կարող են պակասեցնել այս չափը, եթե հյուրանոցում փակցնեն իրերի պահպանման ճիշտ կանոնակարգը:

You might also like