Ֆրանսիա. Կիտրոնի փառատոնը կմեկնարկի փետրվարի 15-ին

Ֆրանսիական առողջարանային Մենտոնա քաղաքում, որը գտնվում է Նիցցայից 30 կմ հեռավորության վրա, կանցկացվի ավանդական Կիտրոնի փառատոն: Փառատոնը կիտրոնների մայրաքաղաքում անցկացվում է արդեն 81-րդ անգամ: Այս տարի տոնակատարության լեյտմոտիվը  կդառնա Ժյուլ Վեռնի «20000 լյո ջրի տակ» վեպը:

The festival of lemons

Փառատոնը կսկսվի  2014  թվականի փետրվարի 15-ին և կտևի մինչև մարտի  5-ը: Այդ ընթացքում քաղաքի փողոցները կզարդարվեն կիտրոնից և նարնջից պատրաստված բազմամետրանոց կառույցներով: Փառատոնի կազմակերպիչները քաղաքի ձևավորման համար պատրաստվում են օգտագործել ընդհանուր առմամբ 150 տոննա ցիտրուս. գրում է  Rusmonaco-ն:

The festival of lemons

Տոնակատարությունների էպիկենտրոնը, ավանդույթի համաձայն, կդառնա Բովե այգիները, որը զարդարված կլինի հսկա ցիտրուսներով: Իսկ երեկոյան փառատոնի այցելուներին սպասվում է գունագեղ լուսաերաժշտական շոու:

The festival of lemons

You might also like