Փարիզյան Դիսնեյլենդի դեմ ստորագրահավաքի գլխավոր պատճառներից մեկը հանդիսացել է նրա անմխիթար վիճակը: Նախաձեռնողները վստահեցնում են, որ հանրահայտ առողջարանը «լրջորեն վնասված է» և «բառացիորեն փլվում է»: Բողոքները գալիս են սննդի, ջարդված ատրակցիոնների և հետաձգված շոունների պատճառով: Հազարավոր բրիտանացիներ իրենց աջակցությունն են հայտնել միջնորդությանը, որը արդեն 5147 ստորագրություն ունի: Փաստաթուղթը այգուց պահանջում է ավելի բարձր չափանիշներ:
Փաստաթուղթը ուղղված է եղել կալիֆորնիական Walt Disney ընկերության գործադիր տնօրեն Բոբ Իգերի հասցեին, որին էլ պատկանում է ֆրանսիական Դիսնեյլենդի 39.8 % բաժնետոմսերը: «Այգու պարունակությունը, ատրակցիոնները և հյուրանոցները անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել վերջին ժամանակներս, այնպես որ շատ օբյեկտներ չեն համապատասխանում «Դիսնեյի» որակական հատկանիշներին»,- գրված է փաստաթղթում: Միջնորդությունը, որը ուղղված է եղել Իգերին այս շաբաթ, նախաձեռնվել է բելգիացի էնտուզիաստի կողմից, որը վստահեցնում է, որ իր վերջին այցելության ժամանակ հիասթափվել է այգու վիճակից:
Նա The Independent-ին պատմել է, որ ապշած է եղել, երբ իմացել է, որ չորս շուու հետաձգվել է, երկու ատրակցիոններ փակվել են, իսկ բազմաթիվ ատրակցիոններ էլ աշխատել են խախտումներով: Նա նաև վստահեցնում է, որ այդտեղի ամենաթանկ ռեստորաններից մեկի սնունդը ոչ թե նորը պատրաստում են, այլ հինը տաքացնում: Ավելի շուտ այս տարի Euro Disney ընկերությունը, որը պատասխանատու է փարիզյան Դիսնեյլենդի համար, և երկու նախկին ոստիկաններ տուգանվել են 150000 եվրո լրտեսության համար: Իսկ անցած տարի աշխատողների մեծ մասը հագնվել են մուլտ հերոսների հագուստները և գործադուլ են արել քիչ աշխատավարձի պատճառով: Փարիզյան Դիսնեյլենդը հրաժարվում է որևէ մեկնաբանություն անել: