Ֆրանսիայի ամենամեծ ամանորյա տոնավաճառը`«Parfums d’hiver» (Ձմռան բույրը) կբացվի Ամյենում և կաշխատի 5 շաբաթ անընդմեջ 2011 թվականի նոյեմբերի 25-ից սկսած մինչև դեկտեմբերի 31-ը, հայտնում է Le Quitodien de Tourisme-ը: Տոնավաճառի հյուրերը կընկնեն Ժյուլ Վեռնի աշխարհ, որը ապրել է Ամյենում 1872 թվականից մինչև 1905 թվականը: Տոնավաճառի աշխատելու ընթացքում հյուրերը կարող են այցելել 130 կրպակներ, որոնք տեղադրվել են տոնի առթիվ, որտեղից կգտնեն բազմաթիվ հուշանվերներ և անակնկալներ:
Կրպակներում կվաճառվեն տեղական սնունդ, ավանդական ամանորյա նվերներ: Հյուրերին սպասվում է զանազան ժամանցային ծրագրեր, տոնավաճառում կվերստեղծեն մի քանի տեսարաններ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների հիման վրա, կլինի սառցե աշտարակ սահելու համար, թունել (40 մետր խորությամբ), «սատանայի անիվ», երաժշտություն և «ձմռան բույրով» համեղ հյուրասիրություն: