Մայիսին Ստրասբուրգում զբոսաշրջիկներին կառաջարկեն հետաքրքրաշարժ ուղևորություն ինքնաթիռով: Ստրասբուրգի միջազգային օդանավակայանը բացել է նոր սերնդի Flight Adventures ավիաթռիչքի կենտրոն, որը կբացվի 2012 թվականի մայիսի 12-ին: 200 քառ. մետր մակերեսով և ավելի քան 2 տոննա քաշով օդաչուի խցիկը այցելուներին հնարավորություն կտա զգալ իրենց Բոինգ 777-ի ղեկին:
Ինչպես և սպասվում է, այս «արհեստական թռիչքը» կտևի 30 րոպեից մինչև 3 ժամ: Սարքը համալրված է պանորամային էկրանով, ինչը 220 աստիճանով բացում է տեսադաշտը: Մինչև տեղադրելը այս հսկա սարքը անցել է բավականին երկար ճանապարհ: Այն բերել են Տորոնտոյից: Բացի այդ, ավիասիմուլյատորը պետք է անցնի մի շարք փորձարկումներ: Ինչպես հաղորդում է օդանավակայանի ղեկավարությունը` դա կտևի 10 օրից ոչ պակաս: