Ֆլորիդան և Հարավային Աֆրիկան ներկայացվել են որպես Ֆրանսիա


France, Come and Play գովզդային վահանակներից

Բրիտանական զբոսաշրջային «The Line Agency» գործակալությունը Ֆրանսիան գովազդելիս իր գովազդային վահանակներում երկու անգամ ցուցադրել է այլ երկրների լուսանկարներ: Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, առաջին լուսանկարն արվել է Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում, երկրորդը` ԱՄՆ Ֆլորիդա նահանգում:

Առաջին սկանդալը եղել է 2012 թ. մարտին: Ինչպես նշում է The Independent պարբերականը, այդ ժամանակ France, Come and Play արշավի պաստառներից մեկի վրա բրիտանացի լուսանկարիչ Բրեդֆորդ Բերդը ճանաչել էր Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքի լողափը, որտեղ անցկացրել է իր մանկությունը: Սխալը հայտնաբերելուց հետո գործակալությունը արագ փոխել էր լուսանկարն իր նոր կայքում, սակայն բիկբորդներն ու արդեն տպագրված գովազդային մոդուլները մամուլում անհնար էր փոխել:

Լուսանկարները փոխելուց հետո այս անգամ էլ պարզվել է, որ դրանցում պատկերված է դարձյալ ոչ թե Ֆրանսիան, այլ Ֆլորիդան: Այս անգամ սխալը հայտնաբերել է ամերիկացի լուսանկարիչ Ջոննի Հերթֆիլդը:

Երկու սխալ լուսանկարներում պատկերված են լողափով վազող մարդիկ: France, Come and Play գովազդային արշավը սկսվել էր մարտի 5-ից` նպատակ ունենալով բրիտանացիների համար գրավիչ դարձնել Ֆրանսիան Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայի ժամանակ: Գովազդային արշավի բյուջեն կազմել էր 716 հազար եվրո: Ընկերության համար ստեղծվել էր 23 պաստառ՝ հանգստացող մարդկանցով: Ընդհանուր առմամբ 460 բիլբորդ փակցվել էր լոնդոնյան մետրոյում: / 1in.am

You might also like