Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին: |
Վենդոմ հրապարակում գտնվող Ռից հյուրանոցը վերանորոգման համար փակելուց հետո նրա համարներից մեկում հայտնաբերվել է 17-րդ դարի նկար: Փորձագետները ենթադրում են, որ նկարը նկարիչ Լե Բրունի վաղ շրջանի աշխատանքներից է և ավարտուն տեսք է ստացել մինչև նրա` Լյուդովիկոս XIV-ի հրամանով պաշտոնապես նկարիչ դառնալը: Նկարը զարդարում էր սենյակը, որտեղ ավելի քան 30 տարի ապրել է Կոկո Շանելը, բայց այն, թե երբ է նկարը հայտնվել սենյակում, հայտնի չէ:
Հյուրանոցի արխիվները չեն տալիս այս հարցի պատասխանը: Արվեստաբան Ժոզեֆ Ֆրիդմանի խոսքերով` նկարը 1647 թվականի է և, անկասկած, հանդիսանում է վարպետի 17-դարի օրիգինալ աշխատանքը: Ինչպես գրում է AFP-ն` նկարը կցուցադրվի Նյու Յորքի ցուցահանդեսին մյուս շաբաթ, իսկ հետո այն կներկայացվի Christie աճուրդին` 665 հազար դոլար նախնական գնով: 300-ամյա պատմություն ունեցող հյուրանոցի սեփականատեր Մոհամեդ ալ Ֆայեդը որոշել է վաճառել նկարը, քանի որ կարծում է, որ նման մակարդակի նկարը պետք է լինի թանգարանում: