Զբոսաշրջիկներին գրավելու ոլորտում Ֆրանսիան առաջին տեղում է

Ֆրանսիայի  DGCIS մրցունակության միջազգային գործակալությունը զբոսաշրջության մասին ամենամյա զեկույցում նշում է, որ այցե;ությունների թվով Ֆրանսիան աշխարհում շարունակում է մնալ առաջին  տեղում, իսկ երկիր այցելող զբոսաշրջիկների թվով 2011  թվականի համեմատությամբ աճել է 1.6  միլիոն մարդով: Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունը կազմում են եվրոպացիները` 83%  և նրանց թիվը 2011  թվականի հետ համեմատած աճել է  2.1%-ով:

DGCIS

Ասիացի զբոսաշրջիկների քանակը աճել է 9.9%-ով, իսկ չինացի զբոսաշրջիկներինը` 23.3%-ով` կազմելով 1.4 միլիոն մարդ: Ֆրանսսիա այցելող ազգությունների առաջին հորիզոնականը զբաղեցնում  են  գերմանացիները` 12.2 միլիոն զբոսաշրջիկ, իսկ ամերիկացի զբոսաշրջիկների քանակը  3.2 %-ով նվազել է: Համաձայն հաշվետվության` նվազել է նաև Աֆրիկայից եկած զբոսաշրջիկների քանակը: Այցելությունների քանակը նվազել է 2. 5%-ով: Նորությունը հայտնվել է Ֆրանսիայի իմիջի համար շատ կարևոր  ժամանակահատվածում:

France

Մայիսին երկրպագուների ամբոխը հարձակման է ենթարկել զբոսաշրջիկներով լի ավտոբուսը: Մարտին 23 զբոսաշրջիկ Չինաստանից թալանվել են անմիջապես Փարիզ ժամանելուց հետո: Ապրիլ ամսին Լուվրը փակվել է գողությունների պատճառով, իսկ հունիսիսն Էյֆելյան աշտարակի աշխատակիցները գործադուլ են  հայտարարել: Այս բոլոր անախորժությունները չեն բարելավում Փարիզի և երկրի իմիջը. հայտնում է The Local-ը:

You might also like