2013 թվականին եվրոպական մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Մարսել-Պրովանսը: Ողջ տարվա ընթացքում այդ շրջանում կանցկացվեն բազմաթիվ մշակութային միջոցառումներ` գեղարվեստական ցուցադրություններ, ներկայացումներ, մասշտաբային թատերական ներկայացումները, պարային ծրագրեր, երաժշտական համերգներ: Բացի զանազան հոգևոր սննդից այցելուներին կուրախացնի նաև հիանալի պրովանսական խոհանոցը իր արոմատիկ դեղաբույսերով:
Պրովանսը համարվում է ֆրանսիայի ամենագեղեցիկ շրջաններից մեկը. այնտեղ են գտնվում նարդոսների անծայրածիր դաշտերը: Աղմկոտ Մարսելը և ձիթապտղի թփերը, պատմական Ավինյոնը և Գրասսը, խնամված խաղողի այգիները. այդ բոլորը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք ամեն տարի այցելում են Պրովանս: Interhome ընկերությունը նշում է, որ Պրոանսը մեծ հետաքրքրություն է առաջացնում ռուս զբոսաշրջիկների մոտ, վարձակալած բնակարանների և վիլլաների քանակը 2012 թվականի 17 %-ով աճել է: