Փարիզյան Պիկասո թանգարանի բացումը հետաձգվում է մինչև սեպտեմբեր: Ինչպես գրում է The Local-ը` հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի փարիզյան թանգարանի բացումը հունիսից տեղափոխվում է սեպտեմբեր ամսին:
Չնայած այն բանին, որ կառույցի վերանորոգման աշխատանքներով զբաղվող ճարտարապետ Ժան Ֆրանսուա Բոդինը հայտարարել է, որ թանգարանը կարող է բացվել հունիսի վերջին, ինչպես որ նախատեսվել էր:
Բայց մշակույթի նախարար Աուրելիա Ֆիլիպետտին հայտարարել է, որ նախարարությունը որոշել է բացել թանգարանը սեպտեմբերի կեսերին, քանի որ վերանորոգման աշխատանքները ավարտվել են միայն ապրիլի 30-ին և ժամանակ է հարկավոր, որպեսզի ավարտեն մնացած աշխատանքները: Թանգարանի հավաքածուն ներառում է գրեթե 5000 նկար, քանդակներ, լուսանկարներ և փաստաթղթեր, բայց ավելի վաղ ցուցադրվել է հավաքածուի միայն մեկ մասը: