Պաբլո Պիկասոյի թանգարանը փարիզյան Մարե թաղամասում հինգը տարվա վերականգնողական աշխատանքներից հետո կրկին բացել է իր դռները այցելուների առջև հոկտեմբերի 25-ին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ներկա է գտնվել է բացման արարաողությանը, թանգարանն անվանել է «ամենագեղեցիկներից մեկը աշխարհում»: Պիկասոյի թանգարանը Փարիզում կրկին բացվել է իսպանացի նկարչի ծննդյան օրը, ով լույս աշխարհ է եկել 1881 թվականի հոկտեմբերի 25-ին:
Փարիզյան թանգարանում ներկայացված է 4755 աշխատանք՝ Պիկասոյի գործերի աշխարհում ամենաամբողջական հավաքածուն. հայտնում է RFI-ն: Բացի այդ, ցուցահանդեսը պատմում է նկարչի տարբեր արվեստանոցների մասին: Ցուցահանդեսի տարածքը վերանորոգումից հետո կրկնապատկվել է: «Պիկասոյի թանգարանը ամենագեղեցիկներից մեկն է աշխարհում և ամենահուզիչներից մեկը, քանի որ այն վերարտադրում է XX դարի ամենահայտնի նկարչի կրքոտ, նշանակալի և բեղմնավոր աշխատանքը,-նշել է Ֆրանսուա Օլանդը թանգարանի բացմանը հաջորդած մամուլի ասուլիսում,-«Ազատության նկարիչ» Պաբլո Պիկասոն սիրում էր Ֆրանսիան և ընտրել էր Ֆրանսիան,-ընդգծել է Ֆրանսուա Օլանդը,-Նույնիսկ եթե նա չի ունեցել անձնագիր, Պաբլո Պիկասոն՝ հանրապետականը՝ կոմունիստը, համարվում է Ֆրանսիայի պարծանքը»:
«Հյուրանոց Սալե» շենքը, որտեղ 1985 թվականից գտնվում է թանգարանը, հանդիսանում է պատմական հուշարձան և պահպանվում է պետության կողմից: Առանձնատունը կառուցվել է 1659 թվականին: 1974 թվականին Փարիզի քաղաքապետարանը այն վարձակալել է հարյուր տարով և այնտեղ անցկացրել առաջին կապիտալ վերանորոգումը, որը տևել է 11 տարի: