Ֆրանսիա. Փարիզյան խանութը կվերածվի հյուրանոցի

Փարիզում հայտնի «La Samaritaine» խանութը կվերածվի հյուրանոցի: Շինարարությունը կմեկնարկի  2013 թվականին: Խանութի շենքը պատմական շինություն է՝ կառուցված 1870 թվականին: Նրա մակերեսը  80 հազար   քառակուսի մետր է և, մասնագետների գնահատմամաբ, վերակառուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 27 ամիս:

Հյուրանոցը կունենա 72  սենյակ: Համաձայն նախագծի՝  հյուրանոցը կունենա նաև ձեղնահարկ:

You might also like