Վերջապես Փարիզի կանայք կարող են տաբատ հագնել. կառավարությունը հայտարարել է, որ 200-ամյա օրենքը այլևս չի գործում: 1800 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված օրենքը արգելում էր կանանց տաբատ հագնել: Այն փոփոխվել է 1892 և 1909 թվականներին: Կանանց թույլատրվել է կրել տաբատ, եթե նրանք հեծանիվ կամ ձի են վարել, իսկ մյուս դեպքերում Փարիզի կանայք պետք է թույլտվություն ստանային ոստիկանությունից, որպեսզի հագնվեն տղամարդու պես: Պահանջվեց հարյուր տարի օրենքը վերջնականապես չեղյալ համարելու համար, որը թեև չէր կիրառվում, բայց, այնուամենայնիվ, մնում էր գործող օրենք: Հատկապես ծիծաղելի է այս ամենը այն դեպքում, որ միևնույն ժամանակ քննարկումներ են գնում համասեռամոլների ամուսնությունները թույլատրելու վերաբերյալ: