Փարիզում սկսվել է գազավորված ջրով շատրվանների տեղադրումը, որից օգտվելը կլինի բացարձակապես անվճար: Դրանցից առաջինը կառուցվել է տասներկուերորդ շրջանում՝ Ռյոյի այգում: Այնուհետև տեղադրվել է ևս չորսը:
Նախատեսվում է մինչև 2020 թվականը ընդլայնել անվճար գազավորված ջրով շատրվանների քանակը՝ հասցնելով 40 -ի: Ինչպես գրում է Paris.fr պորտալը, շնորհիվ սառեցվող և ածխածնի երկօքսիդի հարստացնող համակարգի, մեքենան տալիս է լիովին պատրաստի արտադրանք, որը անփոխարինելի է տապին: Այդ կերպ մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը կօգտվեն անվճար մաքուր և որակով գազավորված ջրից: