Ֆրանսիա. Փարիզը ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների

Փարիզի հյուրանոցներում գրանցվել է զբոսաշրջիկների ռեկորդային քանակ` 36.9 միլիոն 2011 թվականի ընթացքում, ինչը 3.1%-ով ավելի շատ է, քան անցյալ տարվա ցուցանիշը. այս մասին հայտնում է Ֆրանսիայի Տուրիզմի գրասենյակը:

Զբոսաշրջային մեծ հոսքը տեղի է ունեցել «գործունյա զբոսաշրջիկների» և «նոր շուկայի» արտասահմանյան զբոսաշրջիկների շնորհիվ: Փարիզյան յուրաքանչյուր հյուրանոց  79.5%-ով լի է եղել ողջ տարվա ընթացքում: Փարիզում ընդունել են 13.6 միլիոն ֆրանսիացի և 23.3  միլիոն  արտասահմանյան զբոսաշրջիկների: Արտասահմանյան զբոսաշրջիկների մեջ գերակշռում են ամերիկացիները` 3.6 միլիոն, նրանց հաջորդում են  2.4 միլիոն, իտալացիները` 1.8  միլիոն, իսպանացիները` 1.53 միլիոն, գերմանացիները` 1.47 միլիոն, ճապոնացիները` 1.3  միլիոն, շվեյցարիացիները, բելգիացիները և հոլանդացիները:

You might also like