Փարիզի ճանապարհորդական տնօրենը, ի պատասխան այն զեկույցին, որում ասվում է, որ Լոնդոնը դարձել է աշխարհի ամենաայցելվող քաղաքը, հայտարարել է, որ Փարիզ այցելողների քանակը դեռևս չի հաշվառվել մինչև վերջ։ Բրիտանիայի Visit Britain զբոսաշրջային ընկերության կողմից ներկայացված տվյալների համաձայն` Լոնդոն է այցելել 16 միլիոն զբոսաշրջիկ, այն ժամանակ, երբ Փարիզ այցելել է միայն 15.9 միլիոն զբոսաշրջիկ։
Բանգոկը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Նյու Յորքը չորրորդը։ Փարիզի զբոսաշրջային իշխանությունները վրդովված են, որ իրենց քաղաքը կորցրել է առաջատարի դիրքերը, և հայտարարել են, որ համեմատության ժամանակ սխալ թվեր են ներկայացվել։ Լոնդոնյան 16 միլիոն զբոսաշրջիկները 2013 թվականի առաջին 9 ամիսների ցույց տված տվյալներն են, իսկ փարիզյան 15.9 միլիոնը՝ 2012 թվականի տվյալները։ 2013 թվականի տվյալները մինչև այժմ էլ հաշված չեն։
Փարիզի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ 2012 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքը ընդունել է 29 միլիոն զբոսաշրջիկի, իսկ 2013 թվականին զբոսաշրջիկների հոսքը կազմել է 5.2 % առաջին 9 ամիսների ընթացքում։ Քաղաքային խորհրդի հայտարարության համաձայն` Փարիզը դառնում է աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքը․ հայտնում է The Local-ը։