Ֆրանսիա. Փարիզում արտասովոր երկնաքեր կհայտնվի

Այս տարվա օգոստոսին Փարիզում կբացվի Majunga-ն՝ ամենանորարարական երկնաքերը` կառուցված 45 հարկից, որից 39-ը հատկացված կլինի գրասենյակային տարածքին: Կառույցի ընդհանուր բարձրությունը կազմում է 195 մետր: Կապված այն բանի հետ, որ կառույցը իր մեջ ներառում է առավելագույն բաց տարածք՝ պատշգամբների տարածքը յուրաքանչյուր հարկում կազմում է 50 քառակուսի մետր:

Majunga

Ինչպես նաև, ճարտարապետ Ժան Պոլ Վիգյեն նախատեսել է ընդարձակ տարածքներ լոջաների համար: Կառույցի ստեղծողների հպարտություն է  համարվում  այն փաստը, որ Majunga -ն բացառապես էկոլոգիական տարածք է: Դրա էներգիաօգտագործիչը ծախսում է ոչ ավել, քան 80կվտ/ժ: Համեմատելու համար ասենք, որ նույն տարածություն ունեցող Դեֆանս աշտարակը  ծախսում է մինչև 200 կվ/ժ. հայտնում է  Challenges-ը:

You might also like