Փարիզը կրկին հաղթել է հերթական մրցակցությունը և դարձել «Աշխարհի գլխավոր քաղաքը»` մրցանակ ստանալով WAYN (Where are you now) սոցիալական կայքից: Ֆրանսիայի մայրաքաղաքը ստացել է 8000 ձայն` առաջ անցնելով Նյու Յորքից և Հռոմից:
WAYN-ի համահիմնադիր Ջերոմ Տուզեն հայտարարել է, որ զարմացած չէ քվեարկության արդյունքներից` թեև բոլոր յոթ թեկնածուներն էլ արժանի էին առաջին տեղում հայտնվել: Լավագույն յոթնյակում բացի Փարիզից, Նյու Յորքից և Հռոմից, որոնց բաժանել է ընդամենը հարյուր ձայն, ցանկում հայտնվել են նաև Սիդնեյը, Լոնդոնը, Ռիո դե Ժանեյրոն և Տոկիոն:
Իրենց սիրելի քաղաքների համար տրվել է 42 000 ձայն, իսկ քաղաքները ընտրվել են շուկայի հետազոտությունների համադրության և Wayn-ի օգտատերերի նախապատվությունների հիման վրա: