Վերջին վերանորոգումից շուրջ 30 տարի անց ոսկե արձանը կրկին վերադարձել է Մեն սեն Միշելի ծայրաձողին նորացված տեսքով։
Մոն սեն Միշելի հրեշտակապետի արձանը տեղադրվել է աբբայության գագաթին օրերս ուղղաթիռի օգնությամբ Դորդոնում երկու ամսվա ռեստավրացիայից հետո։ Արձանի տեղադրման արարողությանը աբբայության պատշգամբից հետևել են մի քանի տասնյակ զբոսաշրջիկ։ Այսուհետ արձանը կրկին իր տեղն է գտել ծովի մակերևույթից 160 մետր բարձրության վրա։ Հրեշտակապետի արձանն արդեն վերանորոգել էին 1987 թվականին, սակայն դրա վրայի ոսկին գրեթե անհետացել էր քամիների և ավազի ազդեցությունից։ Ինչպես հաղորդում են արձանի վրա աշխատած մասնագետները՝ այս անգամ այն կրկնակի շատ ոսկով են պատել, քան՝ 1987 թվականին։ Այդպիսով, արձանի ծածկույթը կարող է դիմանալ եղանակային պայմաններին, առանց մասնագետների միջամտության, շուրջ 50 տարի։
Ինչպես գրում է Le Figaro-ն՝ հրեշտակապետի արձանը Մոն սեն Միշելի վրա տեղադրվել է 1897 թվականին։ Այն կշռում է 520 կգ և թևերի հետ ունի 4,5 մետր բարձրություն։ Արձանի ոսկեջրման աշխատանքները արժեցել են 450 000 եվրո։
Այլ հոդվածներ
You might also like