Ֆրանսիա. Նիսի օդանավակայանը ամենագեղեցիկն է

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ինքնաթիռի պատուհանից ամենագեղեցիկ տեսարանը բացվում է Նիսի օդանավակայանում: PrivateFly պորտալը, որը մասնագիտացած է մասնավոր ինքնաթիռների վարձակալության գների համեմատության մեջ, հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում պարզելու համար, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանը թռչունի թռիչքի  բարձրությունից:

Nice airport

Օդանավակայանի թռիչքի և վայրէջքի ուղին գտնվում է Միջերկրական ծովի ափին: Բացի այդ, ինքնաթիռի պատուհանից, որը մոտենում է Նիսի օդանավակայանին, կարելի է  տեսնել Ալպերը: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվում են Սեն Մարտենա օդանավակայանի տեսարանները, որը գտնվում է Ֆրանսիայի Անտիլյան կղզիներում: Առաջատարների եռյակը եզրափակում է Outer Hebrides Barra արշիպելագի խոշոր կղզիների ամենահարավային կղզու շոտլանդական օդանավակայանը:

Airport

Դա միակ օդակայանն է, որը թույլ է տալիս մասնավոր ինքնաթիռներին թռչել և վայրէջք կատարել լողափում. հայտնում է Deplacements Pros-ը: Բացի այդ, լավագույնների տասնյակում են հայտնվել նաև  Արուբա կղզու (Նիդեռլանդների Անթիլյան կղզիներ),  Ջիբրալթարի և Լոնդոն Սիթիի (Մեծ Բրիտանիա) օդանավակայանները:

You might also like