Շապել թաղամասի հենց կենտրոնում բացվել է «Ռոզա Լյուքսեմբուրգ» այգին: Նրա չափերը բավականին տպավորիչ են: Կանաչ տարածքի մակերեսը հասնում է 8000 քառակուսի մետրի:
Չնայած նախագծի մասշտաբայնությանն ու իրականացման առումով բարդությանը՝ այգին, որը նվիրված է լեգենդար կնոջը՝ Ռոզա Լյուքսեմբերգին, կատարելապես համապատասխանում է երկաթուղային բնապատկերին: Այգին կատարյալ վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ քաղաքային աղմուկից և զբոսնել ծառերի միջով: Զբոսանքի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2500 քառակուսի մետր. հայտնում է Paris.fr-ը:
«Ռոզա Լյուքսեմբուրգը» յուրահատուկ է ոչ միայն իր դիզայնով, այլև՝ բնական պաշարների օգտագործմամբ. տանիքին տեղակայված ջրավազանները հնարավորություն են տալիս հավաքել անձրևաջուրը բույսերը ջրելու համար: