Ֆրանսիա. Գարեջրի նոր գները հարվածում են զբոսաշրջիկների գրպաններին

Գարեջրի սիրահարներին, ովքեր մեկնելու են  Ֆրանսիա,  The Local -ը հայտնում է վատ նորություն: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան խմել  մեկ շիշ սառը  Stella Artois կամ 1664  փարիզյան սրճարանի ձեղնահարկում կամ Ռիվիերայի ռեստորաններում, ստիպված կլինեն փոխել իրենց նախասիրությունները` կապված սիրելի ըմպելիքի գնի բարձրացման հետ:

Stella Artois

Հունվարին Ֆրանսիայի կառավարութունը որոշում կայացրեց բարձրացնել գարեջրի հարկը 160%-ով,  և զարմանալի չէ, որ դա հարվածել է զբոսաշրջիկների և տեղաբնակների գրպաններին: Սառը գարեջուրը երբեք էլ չի եղել փարիզյան ռեստորանների  և սրճարանների ճաշացանկի ամենամատչելի ըմպելիքը, բայց հիմա գարեջրի սիրահարները ստիպված են միջինում 14% -ով ավել վճարել` համեմատած հունվարի հետ:

!664

Գների բարձրացումը արդեն ազդել են արտադրողների վրա: Չնայած նրան, որ արդեն մեկնարկել է փրփուրե ըմպելիքի սեզոնը` գարեջրագործները արձանագրում են պահանջարկի նվազում 16.4%-ով սրճարաններում և հյուրանոցներում, և 20.5%-ով` սուպերմարկետներում:

You might also like