Մինչև այժմ Փարիզի մշակութային կենտրոնը՝ Օրսե թանգարանը, չէր թույլատրում այցելուներին լուսանկարել այստեղ ներկայացված գլուխգործոցները։ Սակայն թանգարանը վերանայել է իր ընթացակարգային կանոնները և այսուհետ կթույլատրի լուսանկարել կտավները սմարթֆոնով։
2009 թվականին ընդունված արգելքը վերացնելու որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ այս շաբաթ մշակույթի նախարար Ֆլյոր Պելլերենը Instagram-ում հրապարակել է Պիեռ Բոննարի կտավի լուսանկարը, որի հետահայաց ցուցադրությունը վերջերս բացվել է թանգարանում։ Ինտերնետ-օգտատերերը վայրկյանապես արձագանքել են։
Բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո տնօրինությունը ի վերջո զիջումների է գնացել և թույլատրել լուսանկարել գլուխգործոցները։ Ինչպես նշում է Le Figaro-ն՝ Տեսախցիկների շտատիվները, մոնոպոդները և լուսարձակները շարունակում են մնալ արգելքի տակ։