Louis Vuitton-ը ներկայացնում է Փարիզի, Լոնդոնի, Միլանի և ևս 12 քաղաքների ուղեցույցների նորացված տարբերակը: Արդեն 15 տարի Louis Vuitton նորաձևության տունը բացահայտում է աշխարհի ամենամեծ մեգապոլիսների գաղտնիքները՝ պատմելով զբոսաշրջիկներին լավագույն հյուրանոցների, ռեստորանների, բուտիկների և փոքրիկ, մուլտիբրենդային խանութների մասին:
Գունագեղ ուղեցույցը զգալիորեն պարզեցնում է ճանապարհորդության պլանավորման գործընթացը: Ինչպես հաղորդում է Buro 24/7-ը՝ Louis Vuitton-ը ներկայացնում է Փարիզի, Լոնդոնի, Միլանի, Տոկիոյի, Լոս Անջելեսի և տասնյակ նման քաղաքների ուղեցույցների նորացված տարբերակը:
Բացի նոր շապիկներից՝ դուք կգտնեք նոր պատմություններ, վառ լուսանկարներ և նկարազարդումներ, որոնք նկարիչները պատրաստում են հատուկ Louis Vuitton-ի համար: Սահմանափակ հրատարակության հավաքածուները կարելի է ձեռք բերել արդեն 2013 թվականի նոյեմբերից: