Պատկերացրեք, որ Դուք կանգնեցնում եք Ձեր «Կադիլակ» կոբրիոլետը, վերցնում եք ադի-բուդին և Ձեր առջև մեծ էկրանի վրա սկսվում է ցուցադրվել ֆիլմի առաջին կադրերը: Ոչ, սա 50-ականների Ամերիկան չէ, սա Փարիզն է` 21-րդ դարում: Երկուշաբթիից սկսված, ինչպես գրում է The Local-ը, հայտնի Grand Palais-ը կդառնա կինոթատրոն ավտոսիրողների համար: Ելիսեյան դաշտերի հարևանությամբ գտնվող Grand Palais-ը շուրջ 100 տարիների ընթացքում եղել է ֆրանսիական շքեղ և բարձր նորաձևության տունը:
Այստեղ իր հավաքածուն է ցուցադրել Chanel նորաձևության տունը, ցուցահանդեսներ է կազմակերպել Արվեստի դպրոցը, իսկ այժմ, նոր նախագծի համաձայն, տունը կվերածվի փոփ մշակույթի հին անկյան` ամերիկյան ոճով կինոթատրոնի` չիզբուրգերներով, կոլայով և չմշկասահքի համար նախատեսված դաշտով: Բայց շտապենք նշել, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու: Շենքի նման վերափոխումը նվիրված է ամառային կինոփառատոնին: Cinéma Paradiso-ն, որը կազմակերպել է ֆրանսիական MK2 կինոընկերությունը, այցելուներին հրավիրում է երկուշաբթիից մինչև հունիսի 21-ը:
Էկրաններին կցուցադրվեն կուլտային ամերիկյան ֆիլմեր` «Քրեական ընթեցվածքը», «Տաքսու վարորդը», «Բրիոլին»: Իսկ կայանվել կարելի է առանց որևէ խնդրի, քանի որ կազմակերպիչները կտրամադրեն բաց Fiat 500` որպես նստարան, ինչպես նաև` չմշկասահք և պարահրապարակ, որպեսզի ամբողջովին վերստեղծվի 50-ականների մթնոլորտը: