Ֆրանսիայի իշխանությունները կհատկացնեն 1.66 մլրդ եվրո ճանապարհի կառուցման համար, որը կունենա ընդամենը 12 կմ երկարություն: Ֆրանսիայի ամենաթանկ ճանապարհի մեկ մետրը կարժենա 133 000 եվրո. գրում է The Local-ը: Բայց միգուցե այս գինը թերագնահատված է: 6 գծերով նոր ավտոճանապարհը կարող է դիմակայել 150 կմ/ժ արագությամբ քամու փոթորիկներին և 10 մետր բարձրությամբ ալիքներին: Ավտոմայրուղին կկառուցվի Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզում և Սենտ Դենի կղզու մայրաքաղաքը կկապի նավահանգստին: ջրի վրա կառուցված նոր ճանապարհը կփոխարինի հնին, որը տարեկան 40 անգամ փակվում է փոթորիկների և սողանքների պատճառով: