«Ինչը թույլատրվում է Յուպիտերին, չի թույլատրվում ցլին» ասացվածքը իր տեսանելի հաստատումն է ստացել Այաչչոյի թանգարանում: Սովորաբար թանգարանային բոլոր ցուցանմուշների մոտ դրված է լինում «չնստել», «չդիպչել» և այլ ցուցանակներ, բայց թանգարանի պահակը որոշել է անտեսել վյալ զգուշացումը և զգալ իրեն Նապոլեոն մարտի դաշտում `նստելով Ֆրանսիայի նախկին կայսեր բազկաթոռին:
Բայց նստարանի պատմական կաշին չի դիմացել պահակի քաշին և պատռվել է երկու տեղից: 200-ամյա աթոռը պատկանում է Le Mobilier National կազմակերպությանը, որը պատասխանատու է պատմական կահույքի պահպանության համար, և վարձակալվել էր Այաչչոյի կայսեր թանգարանի կողմից:
Թանգարանի ղեկավարությունը չի հայտնել պատմական բազկաթոռի վնասվելու մասին` կանչելով ռեստավրատորի խնդիրը վերացնելու համար, բայց տեղական թերթերը թույլ չեն տվել թաքցնել միջադեպը` հայտնելով նապոլեոնյան աթոռի վնասվելու մասին: Բայց, ինչպես գրում է The Local-ը, պետք է չէ մեղքը գցել պահակի վրա, ով ցանկացել է իրեն Նապոլեոն զգալ: Աթոռն արդեն վնասվել է 30 տարի առաջ և այն ժամանակ վերականգնումը պատշաճ կերպով չի իրականացվել: