Եևբեք չի կարելի վստահ ասել, թե ֆրանսիական ռեստորանի այս կամ այն ուտեստը պատրաստված է թարմ բաղադրիչներից, թե հենց նոր տաքացվեց միկրոալիքային վառարանում: Որպեսզի օգնեն հյուրերին հասկանալ այս ամենը, Ֆրանսիան պատրաստվում է ստեղծել նոր լոգոտիպ՝ «homemade» ռեստորանային ճաշացանկում: Արդյունաբերության, առևտրի և տուրիզմի նախարարության ներկայացուցիչ Սիլվի Պինելը Le Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս նախաձեռնությունը կօգնի վերադարձնել հաճախորդների վստահությունը և կաջակցի այն ռեստորաններին, որոնք աշխատում են որակի վրա:
Նոր «homemade» նշանը կդրվի ճաշացանկում այն ուտեստների առջև, որոնք կպատրաստվեն թարմ մթերքներից: Մայիսին հյուրանոցների և հասարակական սննդի հաստատությունների սեփականատետերի ֆրանսիական սինդիկատը առաջարկեց ռեստորանի կոչում տալ միայն այն հաստատություններին, որոնք իրենք են պատրաստում իրենց ուտեստները, ոչ թե տաքացնում են ֆաբրիկայում պատրաստվածը: Ապրիլին հայտնի ավագ խոհարարներ Ալեն Դյուկասը և Ջոել Ռոբուշոնը արդեն ներկայացրել են նոր նշանը՝ «որակի ռեստորան», այն հաստատությունների համար, որոնք պատրաստում են սնունդը, ոչ թե տաքացնում այն:
Բացելով այս ակցիան՝ հանրահայտ խոհարար Ալեն Դյուկասը հայտարարեց, որ ֆրանսիացի խոհարարները չպետք է սպասեն, որ ֆրանսիական ռեստորանների մասին կարծիքը էլ ավելի վատանա: Նրա խոսքերով՝ չարժե հնարավորություն տալ աշխարհին խոսելու այն ամսին, ո ր ֆրանսկանա խոհանոցը այլևս այն չէ, ինչ առաջ էր, բայց քանի որ վերջին հետազոտությունների համաձայն, գրեթե ամեն երկրորդ ֆրանսիացի չի վստահում հայրենական ռեստորաններին, խոհարարները ստիպված են առաջին հերթին վերականգնել սեփական հայրենաիցների վստահությունը: