Ֆրանսիան հատուկ ռեստորան է բացել պոպկորնի սիրահարների համար

KissKissBankBank հիմնադրամի ֆինանսավորմամբ Փարիզում կբացվի անսովոր ռեստորան: Փարիզի 11-րդ շրջանում գտնվող նոր հաստատությունում կառաջարկեն ֆիլմերի դիտման համար ավանդական ուտեստ` պոպկորն:

 My Crazy Pop

Բացի սովորական աղի և քաղցր համերից, մասնագետները խոստանում են պատրաստել ադիբուդի` կարամելի համով և նույնիսկ դիետիկ` 50%-ով պակաս կալորիականությամբ: Նաև կարելի է համտեսել տոմատով, ռեհանով և պարմեզանով ադիբուդի. ընդհանուր առմամբ` 15 տեսակ. գրում է Le Parisien-ը:

 My Crazy Pop

My Crazy Pop ռեստորանը  գտնվում է Փարիզի Տրուսսո փողոցի տուն 15-ում: Ժամանակացույցը` երկուշաբթի օրը ժամը 14:00-ից 19:00-ն և երեքշաբթի` 11:00-ից 19:00-ն:

You might also like